Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նավթի գնանկումը փորձություն է Ադրբեջանի նախագահի համար

Նավթի գնանկումը փորձություն է Ադրբեջանի նախագահի համար
09.02.2016 | 23:32

Bloomberg-ը գրել է. «Ադրբեջանի համար ազգային արժույթի՝ մանաթի երկու անգամ արժեզրկումը լուրջ փորձություն էր, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևի համար տնտեսական և քաղաքական մարտահրավերները դեռ նոր են սկսվում: Ալիևի օրոք մանաթն անցած տարի վերածվեց աշխարհի ամենավատ արժույթի: «Այժմ Ադրբեջանը բախվում է 12 տարվա ընթացքում նավթի ամենամեծ գնանկմանը: Նախագահը փորձ չունի նման ճգնաժամերը կառավարելու հարցում: Նավթից կախվածությունը նույն մակարդակի վրա է գտնվում, ինչպես և Սաուդյան Արաբիայում, բայց Ադրբեջանը շատ քիչ պահուստներ ունի»,- նշել է Economist Intelligence Unit-ի վելուծաբան Ալեքս Նայսը: Ըստ միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալության՝ այս տարի Ադրբեջանում ինֆլյացիան կարող է հասնել 15 տոկոսի: Իսկ մթերքների և դեղերի գինը շեշտակիորեն բարձրացել է: Ադրբեջանի նախագահը երկրում կարգուկանոն հաստատելու համար օգտագործում է մտրակի և բլիթի քաղաքականություն: Մի երկրում, որտեղ բողոքի ակցիաներ հազվադեպ են տեղի ունենում, իսկ չարտոնված ցույցերը պատժելի են, հազարավոր մարդիկ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով աշխատատեղեր: Ոստիկանութունը նրանցից շատերին ձերբակալել է: Սակայն միևնույն ժամանակ Ալիևը աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ ստորագրել է 20 հրամանագիր: Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ այս տարի կառավարության ծախսերը կավելանան 2 միլիարդ մանաթով (1,2 միլիարդ դոլար), սա բավական չի լինի երկարաձգելու տնտեսական աննախադեպ էքսպանսիան: Տնտեսական ցնցումներին դիմակայելու համար, Ադրբեջանի իշխանությունները փակել են մի քանի բանկեր, 4 միլիարդ դոլար վարկ ստանալու համար հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Սակայն, Ալիևը տեսնելով, որ նպատակին չի հասնում, հայտարարել է, որ Ադրբեջանը վարկերի կարիք չունի»,- գրել է պարբերականը: «Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի կարծքիով՝ Ալիևը գրեթե անհնար խնդրի առջև է կանգնել՝ ինչպես ազատվել դժգոհ քաղաքացիներից: «Ալիևը երբեք էլ հոր նման իշխող միապետ չի եղել, այլ ավելի շուտ՝ «վերնախավի առանցք» և «բարձրաստիճան պաշտոնյաների վեճերի դատավոր»: Այս կառույցում գնալով ի հայտ են գալիս ճաքեր»,- նշել է վերջինս:
Վերջին տասնամյակների վատագույն հարաբերությունները
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վերջին տասնամյակների վատագույն հարաբերություններն են ձևավորվել, և իրավիճակը շտկելու մասին խոսել դեռ անհնար է՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ թեև Ռուսաստանը ափսոսում է ստեղծված իրավիճակի համար, սակայն իրենք չեն մեղավորը, այլ Թուրքիայի ագրեսիան:

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ